Երկու աղբյուրներից հաղորդվում է, որ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Կուբայում ենթարկվել է վիրահատության և վերականգնվում է հիվանդանոցում, բայց դեռևս ոչ մի պաշտոնական տեղեկություն չի եղել նախագահի առողջական վիճակի մասին:
Reuters-ը հաղորդում է, որ Վենեսուելայի լրագրող Նելսոն Բոկարանդան ասել է,թե Չավեսը վիրահատությունից հետո հանգստանում է հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ Չավեսը ստիպված էր վերադառնալ Կուբա՝ կրկին վիրահատվելու համար, չնայած անցած տարի ասել էր, որ արդեն լիովին բուժվել է քաղցկեղից: Սա մտավախություններ է առաջացրել, որ անգամ վերընտրվելու դեպքում նա ի վիճակի չի լինի կառավարել երկիրը:









































