Կլիմայի փոփոխություններն ու գլոբալ տաքացումը հանգեցրին նրան, որ 1979 թ. սառցադաշտերի ծավալը կրճատվել է 30 տոկոսով, ինչը ապագայում կարող է հանգեցնել նրան, որ Եվրոպայի երկրներին այս ձմեռ հարվածած ցրտերը կրկնվեն: Այդ մասին են վկայում հետազոտությունների արդյունքները, որ անցկացվել են Ջորջիա նահանգի տեխնոլոգիայի համալսարանի գիտնականների խմբի կողմից,- գրում է The Daily Telegraph։
Միևնույն ժամանակ, սառույցների հալման պատճառով ամռանը կարող է տեղի ունենալ օդային հոսանքների շրջանառության փոփոխություն, ինչը կնվազեցնի արևմտյան քամիների ինտենսիվությունը և կուժեղացնի սառը հոսանքների ներթափանցումը Արտիկայից, և այս ամենը կհանգեցնի ձյան տեղումների ինչպես Եվրոպայում այնպես էլ ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում, նաև՝ Չինաստանի հյուսիսում,- հաղորդում է Интерфакс-ը:









































