Մինչ այս տարվա մարտ ամիսը Ադրբեջանում նախատեսվում է բացել ռազմաարդյունաբերական 8 նոր համալիր, որտեղ թողարկված արտադրանքը երկրին թույլ է տալու ամրապնդել տարածաշրջանային ռազմական առաջատարի դիրքը: Այս մասին «Ա-ԷՆ-ԷՍ»-ին հայտնել է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը: Հիմնականում արտադրվելու են 40-46 մմ տրամաչափի ականանետներ և դրա զինամթերքը, 107 միլիմետրանոց ռեակտիվ համակարգեր, 122 միլիմետրանոց հակատանկային հրետանային համակարգեր, ինչպես նաև ուղղաթիռների վրա տեղադրվող լազերային հրթիռներ: