Սիրիայի ընդդիմադիրները երեկ հայտարարել են, որ Բաշար Ալ-Ասադի հավատարիմ ստորաբաժանումները երեկ սպանել են հակակառավարական ուժերի 144 ներկայացուցչի: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Սակայն չի նշվում, թե սա վերջին օրերի զոհերի ընդհանո՞ւր թիվն է, թե՞ այն արձանագրվել է միայն մեկ օրվա արդյունքում: Նշվում է, որ վերջին շաբաթների ընթացքում արդեն օրինաչափ է դարձել ռեժիմին ընդդիմացող շրջաններում արձանագրվող տասնյակ զոհերի փաստը:
Հիշեցնենք նաև, որ երեկ տեղի է ունեցել սահմանադրական հանրաքվե, որի արդյունքում մասնակիցների մոտ 89%-ը հավանություն է տվել Սահմանադրության նոր տարբերակին: Ընդդիմությունն այս հանրաքվեի արդյունքները չի ճանաչել:









































