Associated Press-ը հաղորդում է, որ Հարի Փոթերի էլեկտրոնային գրքերը շուտով հասանելի կլինեն դպրոցներում և գրադարաններում, բայց հստակ ամսաթիվը դեռ պարզ չէ:
OverDrive ընկերությունն այսօր հայտարարել է, որ համաձայնության է եկել Pottermore ինտերնետային կայքի հետ, որպեսզի կարողանա ներբեռնել Հարի Փոթերի 7 գրքերը՝ էլեկտրոնային տարբերակով, և դրանք հասանելի դարձնել դպրոցներում և գրադարաններում:
Հաղորդվում է, որ էլեկտրոնային գրքերը 20 տարբեր լեզուներով հասանելի կլինեն 18000 դպրոցներում և գրադարաններում:
Գրքերի էլեկտրոնային տարբերակները պետք է վաճառվեին անցած տարի, բայց Pottermore ինտերնետային կայքի որոշ խնդիրների պատճառով վաճառքը հետաձգվել էր:







































