Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Բաց նամակ ՀՀ ոստիկանապետին՝ ՀՀ ԶՈւ սպանված զինծառայող Վալերի Մուրադյանի մայր Նանա Մուրադյանից (տեսանյութ)

ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին

Դիմում

Պարոն Գասպարյան,

2012թ. փետրվարի 23-ին Կառավարության շենքի դիմաց` սպանված զինվորների ծնողների հետ կազմակերպել էինք բողոքի ակցիա, որի ժամանակ խաղաղ պայմաններում սպանված զինվորների ծնողները և «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը ուղևորվեցին դեպի նախագահական` պահանջելով բանակային գործերի դատաքննության թափանցիկության ապահովումը:

Ես` Ղարաբաղում սպանված զինվորի մայր Նանա Մուրադյանս, քիչ ուշացումով հասա նախագահական, մոտեցա դարպասներին, պարզեցի որդուս լուսանկարը, որպեսզի ճաղերից այն կողմ մեր երկրի նախագահը տեսնի և հիշի, որ ինքը 2011թ-ի հունվարի 27-ի իր տված խոստումները չի կատարել և ոչ մի զինվորի սպանության գործ չի բացահայտվել, մեղավորները չեն պատժվել: Այդ ժամանակ 4-5 ոստիկան մոտեցան ինձ և հրելով ասացին, որ փողոցն այն կողմ անցնեմ: Ես նրանց ասացի, որ հիմա կանցնեմ, միայն թող իմ որդու նկարը տեսնի Սերժ Սարգսյանը, որ հիշի մեզ ու իր տված խոստումները: Այդ ժամանակ ոստիկանները սկսեցին հրել ինձ: Երբ ես ասացի` դուք ո՟վ եք, որ ինձ հրում եք, նրանցից մի ոստիկան հարվածեց թևիս, որդուս նկարը ձեռքիցս խլեց ու ճմռթեց: Ես նրա ձեռքից քաշեցի որդուս նկարը. բարեբախտաբար նկարը շատ չէր ճմռթվել: Ես ոստիկանին ասացի, որ միգուցե իրեն կներեի ինձ հարվածելու, հրելու համար, բայց երբեք չեմ ների իմ սրբությունը, որդուս` Վալերի Մուրադյանի, նկարը անարգելու, անխղճաբար ճմռթելու համար: Ես պահանջեցի մի քանի անգամ, որպեսզի այդ ոստիկանը ներկայանա, սակայն, նա չներկայացավ:

Այժմ ես դիմում եմ Ձեզ, որպեսզի պատժվի և գործից հեռացվի այն ոստիկանը, որը անարգել է որդուս հիշատակը:

Կից ներկայացնում եմ լուսանկարները, որում պատկերված է այդ ոստիկանը:

Ղարաբաղում խաղաղ պայմաններում սպանված զինվոր`
Վալերի Մուրադյանի մայր` Նանա Մուրադյան:
25.02.2012

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում