Փետրվարի 26-ին` ժամը 12.45-ի սահմաններում, «Սուբառու-Ֆոռեստեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 24-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ի 3 ուղևորները և «Սուբառու-Ֆոռեստեր»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:








































