Monday, 15 06 2026
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում

Սիրիային փակուղային իրավիճակից դուրս գալ կօգնի Ռուսաստանը. Kommersant

Սիրիայում արդեն հրապարակվել են սահմանադրական հանրաքվեի մասնակցության նախնական թվերը, սակայն հայտնի է, որ ընդդիմությունը բոյկոտել է քվեարկությունը, իսկ արևմտյան և արաբական քաղաքական գործիչները դրանք որակել են ոչ լեգիտիմ: Ինչպես գրում է Kommersant-ը՝ իրավիճակը փակուղային է, որից դուրս գալուն, շատ դիվանագետների կարծիքով, կօգնի ՌԴ-ի միջնորդությունը:

Ռուսաստանի մասին, կապված Սիրիայի խնդրի հետ, ըստ Kommersant-ի՝ սկսում են ավելի հաճախ հիշել: Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մակֆոլը երեկ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Հոմսը գտնվում է խոշոր հումանիտար աղետի շեմին: Ռուսաստանը պետք է շտապ դիմի Ասադին ու նրանից պահանջի կրակի 24-ժամյա դադարեցում»:

Իսկ մինչ այդ Թունիսում «Սիրիայի բարեկամներ»-ի համաժողովի ժամանակ հնչել էր առաջարկ` Ասադին ու նրա ընտանիքին քաղաքական ապաստան տրամադրել Մոսկվայում: Այդ մասին հայտարարել էր հանդիպման տանտերը` Թունիսի ժամանակավոր նախագահ Մոնսեֆ Մարզուկին: «Պետք է որոնել քաղաքական որոշում: Մենք տեսնում ենք Եմենի իրադարձությունների սցենարի հնարավոր զարգացում` Սիրայի նախագահին ու նրա ընտանիքին ապահովել անձեռնմխելիությամբ: Իսկ ապաստան կարող է նրան տրամադրել Ռուսաստանը»,- ասել է նա:

Մեկնաբանելով թունիսյան համաժողովի արդյունքները` փորձագետները եկել են եզրակացության, որ Ասադի դեմ հանդես եկող պետությունների թվում հստակ երևում է երկու ճամբար` Պարսից ծոցի միապետություններն ու արևմտյան երկրները, որոնք առայժմ նախընտրում են պատժամիջոցների ուղին, դիվանագիտական անուղղակի ճնշումները: Համոզվելով, որ համաժողովի մասնակիցների մեծ մասը չի կիսում իր կոշտ դիրքորոշումը, Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը լքել է ֆորումը:

Ասադի ևս մեկ անհաշտ մրցակից` Կատարի արտգործնախարար Համադ բեմ Ջասիմ Ալ-Թանինը, չի դիմել դեմարշի, միայն առաջարկել է Սիրա ուղարկել արաբական զորքեր, որոնք պետք է վերջ տան արյունահեղությանը: Նա սակայն չի մանրամասնել, թե ինչպես է պստկերացնում այդ օպերացիան` հաշվի առնելով այն, որ պաշտոնական Դամասկոսը կտրականապես դեմ է դրան:

Ծովային կամ օդային դեսանտ իջեցնել ոչ մի արաբական երկիր ի վիճակի չէ, իսկ Հորդանանի կամ Իրաքի տարածքից եգիպական կամ սաուդյան դիվիզիաների երթը դժվար է պատկերացնել:

Այդ ամենը բարձրացնում է Ռուսաստանի պոտենցիալ խաղադրույքը,- գրում է հոդվածագիրը,- սակայն Ռուսաստանը փորձում է առայժմ զերծ մնալ որևէ նախաձեռնությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում