«Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ Undefeated ֆիլմն արժանացել է մրցանակի «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում:
Ֆիլմը ավագ դպրոցի ֆուտբոլային թիմի մասին է, որը պայքարում է հաղթելու համար: Hindustantimes-ը հաղորդում է, որ ֆիլմի ռեժիսորներն են Դենիել Լինդսեյը և Թի Ջեյ Մարթինը:
Undefeated-ը կարողացել է շրջանցել Paradise Lost 3: Purgatory ֆիլմը, որը երեք մարդասպանների մասին է, և Hell and Back Again-ը, որը վետերանի մասին է, ով պատերազմից հետո փորձում է վերադառնալ քաղաքացիական կյանքին:







































