Միշել Հազանավիչուսը, ինչպես և կանխատեսում էին շատերը, «Օսկարի» է արժանացել «Արտիստը» համր ֆիլմի համար: Նա հաղթել է «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում` շրջանցելով մի շարք հայտնի ռեժիսորների:
Այս անվանակարգում նրա մրցակիցներն էին Ալեքսանդր Փեյնը («Ժառանգները»), Վուդի Ալենը («Կեսգիշերը Փարիզում»), Մարտին Սկորսեզեն («Ժամանակի պահապանը») և Թերենս Մալիքը («Կենաց ծառը»):
Հիշեցնենք, որ «Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխությունը դուք կարող եք դիտել հենց այս պահին՝ մեր կայքում:








































