Կանադայի արտաքին գործերի վարչությունը դադարեցրել է բոլոր հանդիպումները Աֆղանստանի նախարարություններում, այն բանից հետո, երբ ԱՄՆ երկու խորհրդականներ էին սպանվել:
Արտաքին գործերի խոսնակ Յոհան Ռոդերիկն ասել է, որ իրենք որոշել են նման քայլի դիմել անվտանգությունը երաշխավորելու համար:
Associated Press-ը գրում է, որ խոսնակն ասել է, թե Կանադայի անձնակազմը ապահով է և անվտանգ:
Դեռևս պարզ չէ, թե որքան կշարունակվի այս իրավիճակը, բայց Ռոդերիկն ասել է, որ պաշտոնյաները հետևում են իրադարձությունների զարգացմանը: