ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր բանակում և գործարար աշխարհում Ասադին աջակցող բոլոր սիրիացիներին կոչ է արել դեմ գնալ նախագահին:
Associated Press-ը գրում է, որ Քլինթոնը Մարոկկոյում տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ որքան երկար նրանք շարունակեն աջակցել բռնի իշխանությանը,այնքան դա ավելի վատ կլինի իրենց պատվի համար:
Քլինթոնը նաև ասել է, որ եթե Ասադին աջակցողները հրաժարվեն մասնակցել իրենց համերկրացիների դեմ պատերազմին, իրենց քույրերն ու եղբայրներն իրենց կընդունեն` որպես հերոսների:
Ակտիվիստների հաշվարկով`Ասադի դեմ սկսված և 11 ամիս շարունակվող ապստամբության ընթացքում Սիրիայում 7500 մարդ է մահացել:









































