Սենեգալում սկսվել են նախագահական ընտրությունները, որին մասնակցում է 14 թեկնածու:
Թեկնածուների թվում է նաև Սենեգալի գործող ղեկավար` 85-ամյա Աբդուլաի Վադը, ով հույս ունի նախագահ ընտրվել երրորդ անգամ:
Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 8:00-ին: Մասնակցում է 5.1 միլիոն բնակիչ: Ակնկալվում է ընտրությունների պաշտոնական տվյալները հայտարարել երեքշաբթի` փետրվարի 28-ին:
Սենեգալում, որը մինչև 1960 թ. եղել է Ֆրանսիայի գաղութը, անկախության ձեռքբերումից հետո մի քանի նախագահական ընտրություններ են անցկացվել, որոնք, ի տարբերություն հարևան աֆրիկյան երկրների ընտրությունների, հանգիստ են անցել:
Սակայն, ինչպես նշում է Reuters գործակալությունը, այս նախագահական ընտրությունների պատճառով վեց մարդ է մահացել ոստիկանական ուժերի հետ բախման արդյունքում:
Ընդդիմադիրներն անօրինական են համարում գործող նախագահի թեկնածության` երրորդ անգամ առաջադրումը:
Գործող նախագահի հիմնական մրցակիցներն են երկրի նախկին վարչապետներ Մակի Սելը և Իդրիս Սեկը:








































