Մաշտոցի պուրակի «պաշտպանները» շարունակելու են քաղաքապետարանից պահանջել կրպակների շինարարության հիմնավորումները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գայանե Մելքոնյանը`խոսելով այգում բողոքի ակցիաների շուրջ:
Նա տեղեկացրեց, որ նամակով դիմել էին քաղաքապետին`պահանջելով այն հիմնավորումները, որոնց համաձայն արտոնվել էր կրպակների շինարարությունը Մաշտոցի պուրակում: «Երկու օր առաջ պատասխան ենք ստացել քաղաքապետարանից, որը մեր համար հիմնավորված չէր և մակերեսային: Մենք ևս մեկ անգամ նամակով դիմելու ենք քաղաքապետարան`պահանջելու պատշաճ հիմնավորումներ»,- նշեց Գ. Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը», «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունների անդամները պայքարում են Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման դեմ:








































