Գերմանիայի խոշորագույն՝ Ֆրանկֆուրտի օդանավակայանի գործադուլը կվերսկսվի կիրակի օրը և կշարունակվի մինչև հինգշաբթի: Այս մասին տեղեկացնում է N24 հեռուստաալիքը:
Օդանավակայանի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել փետրվարի 17-ից: Բողոքի ակցիան կազմակերպել է Gdf ավիադիսպետչերական արհմիությունը: Արհմիության ղեկավարությունը շաբաթ օրը չի կարողացել համաձայնության գալ օդանավակայանի ղեկավարության հետ` աշխատավարձի բարձրացման հարցում
Դեռևս հայտնի չէ, թե գործադուլն ինչ ազդեցություն կունենա ավիաթռիչքների վրա: Ավելի վաղ կազմակերպված գործադուլի հետևանքով հարյուրավոր ավիաթռիչքներ էին հետաձգվել:









































