Կամբոջայի Veun Sai-Siem Pang արգելանոցում գիտնականները հայտնաբերել են մողեսի նոր` շատ երկար պոչով տեսակ, հաղորդում է Բնության պահպանության միջազգային ընկերությունը (CI):
Մողեսի պոչն ավելի երկար է, քան մարմինը, իսկ թաթերը կես սանտիմետրից էլ կարճ են: Մարմնի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 7 սմ, ասվում է հայտարարության մեջ:
Գիտնականները մողեսին կոչել են Lygosoma veunsaiensis, որպեսզի շեշտեն արգելոցի կարևորությունը կենսաբազմազանության պահպանման համար:
Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, մողեսի նոր տեսակը հայտնաբերել են մի խումբ գիտնականներ` Բուսական և կենդանական աշխարհի պահպանման միջազգային կազմակերպության (Fauna & Flora International) և CI-ի հետ համատեղ նախագծի շրջանակներում:








































