Քեմբրիջի ուսանողների շրջանում անցկացված հարցման արդյունքներով պարզվել է, որ նրանցից շատերը զբաղվում են թմրանյութի վաճառքով՝ ուսման վարձը վճարել կարողանալու համար: Նրանցից շատերը պնդել են, որ անօրինական դեղորայքի վաճառքով ստիպված են զբաղվում:
Բացի այս, հարցումը նաև պարզել է, որ համալսարանի ուսանողների երկու երրորդը թմրամիջոցներ է օգտագործում: Ըստ այդմ՝ ամենահաճախ օգտագործվող թմրանյութը կոկաինն է: Ի դեպ, այս թմրամիջոցը, ի տարբերություն այլ համալսարանների, ավելի շատ օգտագործվում է Քեմբրիջում:
Պարզվել է նաև, որ թմրամիջոցներ օգտագործող ուսանողների 14 տոկոսը թմրախտահարմամբ հայտնվել է հիվանդանոցում կամ բժշկական հսկողության կարիք ունի:
Քինգս քոլեջի մի ուսանող, որը նախընտրել է չներկայանալ, ասել է. «Դժվար է միևնույն ժամանակ և աշխատել, և սովորել Քեմբրիջում, իսկ թմրանյութերի վաճառքով զբաղվելը կանխիկ գումար վաստակելու և վարձերը վճարելու հեշտ և արագ միջոց է»:
Ուսանողների մի մասը, պարզվում է, սկսել է թմրամիջոցներ օգտագործել, քանի որ այն թեթևացնում է դասերի պատճառով առաջացած լարվածությունը:
Հարցման հեղինակները ուսանողներին խորհուրդ են տվել խուսափել թմրամիջոցներ օգտագործելուց, այլապես դա կարող է լրջորեն ազդել դասընթացները ավարտելու նրանց կարողության վրա:








































