Պենտագոնն արձակել է նոր սերնդի մարտավարական արբանյակ: Տիեզերական ապարատը կդառնա MUOS համակարգի մաս, որը պետք է գտնվի ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմում, և ինչպես ենթադրվում է, պետք է զգալիորեն լավացնի ամերիկյան զորամիավորումների ու նրանց դաշնակիցների միջև կապն ամբողջ աշխարհում:
Տիեզերական ապարատը բաց է թողնվել ԱՄՆ ռազմածովային ուժերի Ֆլորիդա նահանգի Կանավերտալ հրվանդանում տեղակայված ռազմակայանից: Ապարատը տեղադրվել է «Ատլաս-5» հրթիռի վերջնամասում՝ հատուկ պարկուճի մեջ:
Ամերիկյան MUOS համակարգը հնարավորություն կտա 10 անգամ լավացնել կապի որակը:
Նոր տեխնոլոգիայից հնարավոր է օգտվել ինչպես ցամաքում, այնպես էլ նավերում, ինքնաթիռներում ու նավակներում: «Ըստ էության, այն կգործի որպես բջջային փարոս երկնքում»,- բացատրել է ծրագրի ղեկավարը:











































