News Georgia-ի փոխանցմամբ` Վրաստանի կառավարությունը որոշել է ստեղծել կառավարական հանձնաժողով, որը կդիտարկի վրացական պետության ու Վրաց ուղղափառ եկեղեցու միջև Վրաստանի Սահմանադրությամբ նախատեսված հարցերը:
Այդ նպատակով հանձնաժողովում ստեղծվելու են 4 խմբեր: Հանձնաժողովը ղեկավարելու է վարչապետ Նիկա Գիլաուրին, ով կոորդինացնելու է աշխատանքային խմբերի գործունեությունը: Միևնույն ժամանակ Վրաց պատրիարաքարանի ներկայացուցիչը կոորդինացնելու է եկեղեցու ներկայացուցիչների աշխատանքը:
Հիշեցնենք, որ վրացական պետության ու ուղղափառ եկեղեցու միջև համաձայնագիր (կոնկորդատ) է կնքվել 2002 թվականի հոկտեմբերին:
.
:








































