Thursday, 18 04 2024
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ

Արդյո՞ք Armcomedy-ն չի դառնա ռեժիմի գործիք (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի  զրուցակիցն է ArmComedy-ի  համահիմնադիր Սերգեյ Սարգսյանը:

– Սերգեյ, ArmComedy-ն հիմնադրելիս ի՞նչ նպատակ էիք դրել, ինչպե՞ս ծնվեց գաղափարը հասարակական և քաղաքական խնդիրները նորությունների տեսքով և  հեգնանքով ներկայացնելու: Թե՞ սկզբում ինքնագործունեություն էր, բայց տեսաք, որ շատ like-երի արժանացաք  և որոշեցիք ընդլայնել գործունեությունը:

– Ես և Նարեկը վաղուց էինք հետևում տարբեր հումորային, երգիծական ֆորմատներին և ուզում էինք Հայաստանում հեգնանքի գործիքի վրա հենված  հետաքրքիր արտահայտվելու միջոց՝ լրատվամիջոց լինի: Մենք մեծ երկրպագուներ էինք ամերիկյան համանման ֆորմատների, հաղորդումների և որոշեցինք Հայաստանում ստեղծել armComedy.com  կայքը, որի միջոցով փորձեցինք ներկայացնել Հայաստանի իրականությունը՝ մի քիչ գույները ավելացնելով կամ պակասեցնելով, որպեսզի կարևոր ակտուալ քաղաքական և սոցիալական խնդիրներն ավելի ակնհայտ դառնան, ավելի մատչելի, փորձում էինք չարիքը ընդգծել, որ մարդիկ կողմնորոշվեն և զգույշ լինեն:

– Դրանց համար փորձում եք նաև լուծումնե՞ր առաջարկել:

– Այո՛, օրինակ՝  ցույց ենք տալիս, թե  ինչպես է պատգամավորը ժրաջան կերպով սեղմում կոճակներ և շատ լիաթոք բոլոր կոճակներին ձեռամուխ է լինում, որ այլևս չկրկնվի նման բան:

– Դուք նաև «Պուտին» ակումբի բացման արարողություն կազմակերպեցինք՝ հակագովազդ կազմակերպեցիք:

– Այո՛, որովհետև «Պուտին» ակումբի բացումը լուրջ ապտակ էր մեր ինքնասիրությանը, սա ստորացուցիչ բան է: Ի՞նչ է նշանակում Հայաստանում բացվի այլ երկրի նախագահի պաշտամունքի կենտրոն: Որոշեցինք մեր գործիքը կիրառելով՝  անել այնպես, որ մարդիկ զգան դրա անհեթեթությունը:

– Facebook-յան հանրությունից բացի, ովքե՞ր են Ձեզ այսօր դիտում և ովքե՞ր են ավելի շատ դրական արտահայտվում:

– Երբ մենք սկսեցինք Facebook-ում, մոտ 30 like ունեինք, հիմա հատել ենք 3000-ը: Իրականում մենք փորձում ենք ինտերնետային հնարավոր բոլոր միջոցներով տարածել` թե Facebook-ով, թե Tweeter-ով, թե մեր բլոգով: Facebook-ը հիմնական ռեսուրսն է, որը ոչ միայն մեր կայքի նյութերն է տարածում, այլև ընդհանրապես քաղաքացիական հասարակության կայացման շարժիչն է դարձել, որովհետև ուղղակի այլընտրանքը չկա:

3-4 տարի առաջ Դուք նման բան չէիք նախաձեռնի: 3-4 տարի առաջ չկա՞ր սրա պահանջը, չկայի՞ն քաղաքացիական հասարակության ծիլերը:

– Facebook-ը տոտալիզատորի, մոբիլիզացնողի դեր խաղաց, և Facebook-ի միջոցով  համախոհները միասին կարծիք արտահայտել  կարողացան,  նաև  offline ինչ-որ բաներ կազմակերպել: Այսինքն՝ Facebook-ը ոչ թե ինչ-որ բան փոխեց մարդկանց մեջ, այլ համախոհ մարդկանց թույլ տվեց ավելի ռեալ միավորվել, և այն, ինչ մենք տեսնում ենք քաղաքացիական հասարակության համախմբումների առումով` Մաշտոցի պուրակ, Թռչկանի ջրվեժ և այլն, այդ համախմբումը մեծապես պայմանավորված է Facebook-ի ռեալ գործունեությամբ:

– Այս օրերին Մաշտոցի պուրակ այցելեցի՞ք, արդյոք Ձեր քաղաքացիական դիրքորոշումը արտահայտեցի՞ք, ստորագրեցի՞ք, միացա՞ք ստորագրահավաքին, բողոքի ակցիային մասնակցեցի՞ք:

– Այո՛, գնացինք  ու գնում ենք Մաշտոցի պուրակ, նույնիսկ ռեպորտաժ ենք նկարել: Ընդհանրապես փորձում ենք ներկայացնել քաղաքացիական նախաձեռնությունների հետ կապված նորությունները, որոնք վրիպում են դասական լրատվամիջոցների աչքից: Մենք փորձում ենք այդ բացը լրացնել: Այն, ինչ մեր կարծիքով կարևոր է, բայց չի լուսաբանվում, մենք դա ենք լուսաբանում:

– Օրինակ՝ ի՞նչն էր վրիպել լրատվամիջոցների կամ լրագրողների աչքից, որ ձեր աչքը նկատեց և փորձեցիք «News հաբով» հրամցնել հասարակությանը:

– Հարցին կկարողանայի պատասխանել երկու տարի առաջ, երբ դեռ դիտում էի հեռուստացույց, իսկ հիմա ես ուղղակի չեմ փորձում համեմատվել հեռուստացույցի ցուցադրածով: Մեզ համար կարևորն առանձնացնում ենք և դրա վրա կենտրոնանում: Ակտուալ թեմաներ, որոնք ըստ մեր ստացված արձագանքների՝ շատ քչերն են լուսաբանում մասսայական համազգային ԶԼՄ-ներով:

– Հեռուստատեսությունից ընդմի՞շտ եք կտրվել, թե՞ եթե Ձեզ առաջարկեին որևէ հեռուստաալիքում դերակատարություն ունենալ, նույն ծրագրով կմասնակցեիք և կշարունակեիք:

– Հիմա լուրեր են պտտվում, որ առաջարկություն կա հեռուստաընկերություններից մեկի հետ համագործակցելու և ArmComedy-ն գնալու է հեռուստաալիքներից մեկով հաղորդում անի: Եթե ArmComedy- ն հաստատի այդ լուրերը, ապա նաև  կկարողանանք ավելի մեծ լսարանի հասցնենք մեր ֆորմատը:

– «Սիվիլնեթում» ձեր անելիքն ավարտվա՞ծ է:

– «Սիվիլնեթը» շատ կարևոր և արժեքավոր տեղ է, և մենք դեռ այնտեղ ենք, և անկախ նրանից՝ որտեղ կլինենք, համագործակցության հնարավորությունները կփորձենք օգտագործել:

– Կարծում եք՝ երկուսով հնարավոր կլինի՞ փոխել մի ամբողջ իրականություն:

– Բա չփորձե՞նք: Մեզ դիտում են մի քանի հազար մարդիկ,  ովքեր համախոհ են, այսինքն` մարդիկ, որոնց ոչ թե համոզելու խնդիր ունենք, այլ մարդիկ, որոնք գնահատում են, որովհետև համաձայն են մեր կարծիքի հետ: Եթե ուզում ենք ավելի գլոբալ առումով ինչ-որ բան փոխել, պետք է լսարանը մեծացնել, հիմա այդ ուղղությամբ ենք աշխատում: Ավելի լայն աուդիտորիան  դժգոհ է  դասական հեռուսաալքների լճացած վիճակից,  և եթե մի փոքր գործիք էլ ընկնի մեր ձեռքը, մենք կփորձենք ինքնաքննադատության, առողջ  քննադատություն միջոցով այլ պատկեր ձևավորել:

– Մի՞թե մինչ այդ հեգնանք այլ  հումորիստներ եթերից չեն հնչեցրել և ի՞նչ է մեծ հաշվով դրանից փոխվել:

– Հեգնանքն ընդամենը գործիք է, և այն կարելի է օգտագործել սոցիալական, մշակութային կամ քաղաքական խնդիրների մասին խոսելու համար, որը մինչև այսօր արվել է: Մենք քաղաքական երգիծանքի կողմակից ենք և քաղաքական երգիծանքը որպես ազգի առողջացման գործիք օգտագործելու կողմնակից ենք:

– Արդյոք Դուք չե՞ք դառնա ռեժիմի գործիք:

– Չէ՛, կարծում եմ՝ արդեն կարողացել ենք հասնել մի կետի, որտեղ մարդիկ հասկանում են ինչ ենք փորձում անել, և եթե սկսենք ուրիշ բան անել, արդեն իմաստը կկորցնեն  թե՛ մեր հաղորդումը, թե՛ մյուս նախաձեռնությունները: Մենք ցանկացած ֆորմատ օգտագործելով, լինի հեռուստատեսություն, թե ինտերնետ, միևնույն է, Հայաստանը փորձելու ենք դարձնել ավելի լավը, ավելի ինքնաքննադատ,  ավելի հոգեպես առողջ:

– Դուք քաղաքականապես կողմնորոշվա՞ծ եք, որևէ շարժման կողքին կանգնա՞ծ եք, թե՞ ավելի շատ ձեզ քաղաքացիական կեցվածքով եք պատկերացնում:

– Ինձ թվում է՝ այսօր Հայաստանում շատ ավելի կարևոր է քաղաքացիական հասարակության և քաղաքացի լինելու դերը: Քաղաքական առումով կարող եմ սահմանափակվել ընտրությունների գնալով, և կարծում եմ, բոլորը պետք է գնան ընտրության: Նույնիսկ եթե չկան լավ ուժեր, պետք է չարյաց փոքրագույնը փնտրել, վերցնել մի քաղաքական ուժ, դաստիարակել, դարձնել քոնը, ավելի հասկանալի, ավելի լավը: Չի կարելի հրաժարվել և մեկուսանալ: Ինձ համար ամենաանընդունելի քաղաքական ուժին պատրաստ եմ օգնել իմ հեգնանքի միջոցով, որ  նրանք դարձի գան, որ չանեն ակնհայտ սխալներ, որոնք անում են հիմա:

Այս առումով, նախընտրական շրջանը բերքահավաքի շրջան է, և մենք փորձում ենք փոխել քաղաքական խմբերը՝ մատնանշելով նրանց սխալները և շեշտադրելով նրանց «բլթոցները», որ նրանք ավելի զգույշ  իրականացնեն իրենց վստահված գործառույթները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում