Ուիթնի Հյուսթոնի գերեզմանը պաշտպանում են նրա երկրպագուներից ու գողերից, քանի որ նրան թաղել են ոսկեզօծ դագաղում, ոսկե կոշիկներով ու ադամանդապատ զարդերով, որոնք ընդհանուր առմամբ արժեն շուրջ 500 հազար դոլար: Այս մասին հայտնել է The Daily Telegraph-ը:
Թերթին հայտնի է դարձել, որ Հյուսթոնի ընտանիքը վարձել է զինված պահակախումբ, որն ամեն օր երգչուհու գերեզմանի մոտից հեռացնում է ավտոբուսներով նրա շիրիմին այցի եկող երկրպագուներին:
Հիշեցնենք. Ուիթնի Հյուսթոնը մահացել է փետրվարի 11-ին 48 տարեկանում:








































