Սովակների մեծամասնությունը կողմ է քվեարկել, որպեսզի երկրի մայրաքաղաք Բրատիսլավայի մոտ կառուցված հեծանիվների և հետիոտների համար նախատեսված կամուրջը կոչվի ամերիկյան մարտաֆիլմերի աստղ Չակ Նորիսի անունով,- գրում է բրիտանական The Guardian-ը:
Ընդհանուր առմամբ, կամրջի համար առաջարկվել է երեք անուն. «Մարիա Թերեզա»՝ ի պատիվ ավստրոհունգարական կայսրուհու, «Վելոմոստ Դևինսկ»՝ մոտ գտնվող գյուղի անունով, և «Չակ Նորիս»:
Չակ Նորիսը, որն ամերիկյան մարտաֆիլմերում հանդես էր գալիս «լավ տղայի» դերում, սլովակների շրջանում դարձել ուժի և անհաղթ մաչոյի մասին անեկդոտների հերոս:
Կամրջի անվան շուրջ վերջնական որոշումը կկայացվի տեղի խորհրդարանականների կողմից, սակայն նահանգապետն արդեն հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ժողովրդի ընտրությունը:
Առցանց քվեարկությունը կշարունակվի դեռ մինչև ապրիլ: Երեկվա տվյալներով՝ «Չակ Նորիս» տարբերակը հավաքել է ձայների 74%-ը:











































