«ՀԺ»-ի տեղեկություններով` «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն արդեն որոշել են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնական ցուցակով:
«Մեր տեղեկությունուններով` սույն կուսակցությունների ներկայացուցիչները, որ արդեն տևական ժամանակ ինտենսիվ բանակցություններ են վարում` առաջիկա ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափը որոշելու շուրջ, հաշվարկել են, որ եթե ընտրություններին մասնակցեն դաշինքով, դժվար է լինելու ԱԺ մտնելու համար անհրաժեշտ 7%-անոց շեմը հաղթահարել, ուստի որոշել են, որ «Ազատ դեմոկրատներ»-ի մի շարք անդամներ պետք է ընդգրկվեն «Ժառանգության» ցուցակում»:
Մինչ այդ` դատելով 2 կուսակցություններում կոնկրետ անձանց զբաղեցրած դիրքից և մի քանի այլ հանգամանքներից, «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միասնական ցուցակի առաջին տասնյակը կարող է ունենալ հետևյալ պատկերը.
1. Րաֆֆի Հովհաննիսյան
2. Խաչիկ Քոքոբելյան
3. Ռուբիկ Հակոբյան
4. Անուշ Սեդրակյան
5. Ստյոպա Սաֆարյան
6. Ալեքսանդր Արզումանյան,
7. Լարիսա Ալավերդյան
8. Արարատ Զուրաբյան
9. Արմեն Մարտիրոսյան
10. Գառնիկ Գևորգյան
«Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության» ներկայացուցիչները, սակայն, որևէ մանրամասն չեն հայտնում բանակցությունների տվյալ փուլի արդյունքների մասին»,- հավելում է «ՀԺ»-ն:









































