Վաղը, Ծաղկաձորում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը՝ «Հասարակական խորհուրդ» երիտասարդ մտավորականների հասարակական կազմակերպության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում է եռօրյա քննարկում «Հայաստանյան քաղաքական գործընթացներում երիտասարդության ներգրավվածությունը» թեմայով:
Տեղեկացնենք, որ քննարկմանը մասնակցելու են խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների երիտասարդական միությունների ներկայացուցիչներ: Ի դեպ, խորհրդարանական ուժերից հրավիրված են հնգական հոգի, արտախորհրդարանականից՝ երկուական: