Ադրբեջանի իսլամական կուսակցության նախագահը, նրա տեղակալն ու վարորդը ձերբակալվել են ոստիկանության ներկայացուցիչների պահանջներին չենթարկվելու համար: Ինչպես հաղորդել է Интерфакс-ը, այս մասին այսօր հայտնել է կուսակցության մամլո քարտուղար Գաջի Ակիֆ Հեյդարլին:
Իսլամական կուսակցության ներկայացուցիչները գտնվում են ոստիկանության` Նարիմանովյան շրջանի 18-րդ բաժանմունքում: Հեյդարլիի փոխանցմամբ, կուսակցության նախագահ Մովսում Սամեդովը և մյուսները ձերբակալվել են հուվարի 7-ի երեկոյան` կուսակցության շտաբից դուրս գալիս:
Ադրբեջանի իսլամական կուսակցությունը դեռևս պաշտոնապես գրանցված չէ: Սամեդովը կուսակցությունը ղեկավարում է 2007 թ.-ից: