Monday, 22 06 2026
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր

Կնիքի անհրաժեշտությունը վերացվում է

Գործադիրը հավանություն է տվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ու ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց շնորհիվ կստեղծվի փոքր և միջին բիզնեսի զարգացման բարենպաստ միջավայր։ Մասնավորապես, դրանք ենթադրում են իրավաբանական անձի անունից ցանկացած գործողության կատարում` առանց կնիքի օգտագործման։ Նշված բարեփոխման արդյունքում կբարելավվի նաև երկրի` գործարարությամբ զբաղվելու մատչելիության գործակիցը համաշխարհային սանդղակում։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» և ևս տասներեք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ կհստակեցվի և կպարզեցվի նախկինում գոյություն ունեցող տարբեր գրանցամատյանների վարման կարգը, անձը հնարավորություն կունենա օգտվել նմուշային փաստաթղթերի ձևերից, ինչը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։

Նիստի հավանությանն է արժանացել «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը թելադրված է վետերանների սոցիալ-իրավական պաշտպանության հարցերը լուծելու և ազգային օրենսդրությունն աստիճանաբար ԱՊՀ միջպետական համաձայնագրերի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնք թելադրված են արտոնագրման գործընթացը հեշտացնելու և պարզեցնելու` ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությամբ։ Սույն օրենքների ընդունմամբ հայտատուն արտոնագիր ստանալու հայտին կից չի ներկայացնի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները։

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է պատշաճ ծանուցում համարել դատարանի կողմից դատական ծանուցագիրը գործին մասնակցող անձի էլեկտրոնային հասցեին ուղարկելը, ինչի շնորհիվ լուծում կստանա ոլորտում առկա խնդիրների մի մասը։

Կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը և հանգել այն եզրակացության, որ հստակեցման կարիք ունի օրինագծի վերնագրի «և այլ ազգերի ցեղասպանություն» արտահայտությունը։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում