Արձակագիր Էդգար Կոստանդյանն իր kostandyanblog-ում տեղեկություն է զետեղել, որտեղ մասնավորապես նշված է, որ երեկ` օրվա երկրորդ կեսին, գրող Վահրամ Սահակյանի առողջական վիճակը, որը «գնում էր դեպի բարելավում՝ կտրուկ սրվել է, և նա համարյա չի կարողանում խոսել»:
«Գլխապտույտի և ներմկանային ցավերի պատճառով նա անկողնուց չի բարձրանում, ձախ աչքը ամբողջովին չի գործում, բժիշկների չի ուզում տեսնել»,- գրել է Է. Կոստանդյանը` հավելելով, որ մնում է հուսալ` սա փոքր նոպայի պես մի բան է, որ հնարավոր է՝ երկար չտևի։
Հիշեցնենք, որ Վ. Սահակյանի vraert.com կայքն անորոշ ժամանակով դադարեցրել է իր աշխատանքները: Կասեցվել են նաև գրողի էջերը բոլոր սոցցանցերում, դադարեցված են հոդվածները մամուլում:









































