«Ժողովուրդ»-ի` Երևանի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Գագիկ Գյանջումյանն աշխատանքից ազատվել է իր պարտականությունները թերի կատարելու համար:
«Բացի այդ, նրա բացակայության ժամանակ թաղապետարանում հրահանգներ է տվել մի աղջիկ` հանդես գալով Գյանջումյանի անունից: Այս իրավիճակը թեև վաղուց է արմատավորված եղել Կենտրոն վարչական շրջանում, բայց թաղապետին ազատելու կամ ազատման դիմում գրելու առաջարկ անելու համար ժամանակը միշտ չի բավարարել: Միայն Տարոն Մարգարյանին հաջողվեց ժամանակ գտնել` զբաղվելու Կենտրոնով:
Արդյունքում Գյանջումյանը «ինքնակամ» հեռացավ աշխատանքից` բնականաբար չընդունելով իրեն հասցեագրված որևէ մեղադրանք»,- հավելում է թերթը:











































