Thursday, 04 06 2026
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
Ուսուցչի ցածր աշխատավարձը, թոշակը պետության ամոթն է
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Ադրբեջանամետ մի փաստաթղթի պատմություն` Բունդեսթագում

Օրերս ադրբեջանական մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին քաղաքականության աշխատանքային խումբը հրապարակել է «Ղարաբաղյան հակամարտության 20 տարին. նոր ազդակ հակամարտության խաղաղ կարգավորմանը» խորագրով փաստաթուղթ: Մեզ հաջողվեց պարզել, որ խոսքը Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնյա-դեմոկրատական և Քրիստոնյա-սոցիալիստների դաշինքի ներկայացուցիչների մշակած փաստաթղթի մասին է, որը տեղադրված է «Եվրոպական Ադրբեջան ընկերակցություն» կայքում:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, սա աշխատանքային մի փաստաթուղթ է, որը դեռևս քննարկման փուլում է և թերևս որոշ ադրբեջանամետ պատգամավորների ջանքերով հայտնվել է ադրբեջանական մամուլում: Փաստաթուղթը ինքնին բավական իրականությունից կտրված է, երբեմն էլ` համեմված անհասկանալի դիտարկումներով: Այսպես՝ փաստաթղթից տեղեկանում ենք, որ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին քաղաքականության աշխատանքային խմբի ներկայացուցիչները դիմում են Գերմանիայի կառավարությանը և ուշադրություն են հրավիրում հետևյալ յոթ կետերի վրա.

1) Պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնել ԼՂ հակամարտության կարգավորման վրա, ինչը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի ու ՄԱԿ-ի գծով գործընկերների հետ համատեղ: Բոլոր կողմերը պետք է պատրաստ լինեն հակամարտության խաղաղ կարգավորմանը, պետք է ապահովել շփման գոտում բնակվող անձանց անվտանգությունը, պետք է քայլեր ձեռնարկել փոխադարձ վստահության հասնելու ուղղությամբ:

2) Պետք է ԵՄ-ի դերն ավելացնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: ԵՄ-ը պետք է ԵԱՀԿ ՄԽ-ի կազմում փոխարինի Ֆրանսիային և վերածվի հակամարտող կողմերի միջև միջնորդի: Պետք է հստակեցվի ԵՄ-ի կոնկրետ մանդատ ունեցող Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի հարցը:

3) Պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում Հայաստանին ու Ադրբեջանին միմյանց մերձեցնելու և այդ մեխանիզմի շրջանակներում տարածաշրջանային հակամարտության կարգավորումը նախապատրաստելու ուղղությամբ:

4) Պետք է կոչ անել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում գլխավոր գործընկեր ՌԴ-ին՝ ավելի կառուցողական քայլեր ձեռնարկել ոչ թե ստատուս քվոյի պահպանման, այլ՝ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը դադարեցնելու և մշտական խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

5) Պետք է անվտանգության քաղաքականության ոլորտում ընդլայնել ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև երկխոսությունը՝ ԼՂ հակամարտության կարգավորման կոնկրետ զարգացման դեպքում:

6) Պետք է ԵՄ-ին անդամակցելու համար թեկնածու երկրի կարգավիճակ ստացած Թուրքիային կոչ անել, որ նա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի, ինչը թույլ կտա Հարավային Կովկասի տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը դադարեցնել և կնպաստի հայ-թուրքական սահմանին ռուսական սահմանապահների հետագա բացակայությանը:

7) Պետք է աջակցել Թուրքիային, որ նա ավելի կառուցողական դեր խաղա ԼՂ հակամարտության կարգավորման հարցում և տարածաշրջանում կատարի իր ստանձնած պարտավորությունները:

Նախ ակնհայտ նկատվում է, որ փաստաթուղթը կազմված է պաշտոնական Բաքվի այսօրվա պահանջներին ու պատկերացումներին համահունչ, իսկ գերմանացի պատգամավորները, որոնք մշակել են փաստաթուղթը` անտեղյակ են հակամարտության կարգավորման գործընթացին առհասարակ: Բացի այդ, Գերմանիայի կառավարության վրա դրվում են լիազորություններ, ներկայացվում են պահանջներ, որոնց իրավասությունը այդ երկիրը չունի: Օրինակ՝ 2-րդ կետում ամրագրված` ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիայի փոխարինումը ԵՄ-ով պահանջը գրեթե անհեթեթ է, որովհետև նախ Գերմանիայի ղեկավարությունը հազիվ թե նման պահանջով հանդես գա, և բացի այդ` ԵԱՀԿ ՄԽ կազմը որոշել է ԵԱՀԿ-ն, իսկ որևէ երկրի փոփոխության հարցը նույնպես նրա լիազորությունների շրջանակում է:

Հաջորդը` 6-րդ կետում հայ-թուրքական սահմանին ռուսական ներկայության նպատակահարմարության դրույթն է: Այստեղ դարձյալ Գերմանիան երկու երկրների` ՀՀ և ՌԴ միջև կայացած համաձայնությանը հազիվ թե խառնվելու ցանկություն ունենա, քանի որ այդ կետում շարադրվածը հեռու է թե քաղաքական, թե դիվանագիտական կոռեկտության սահմաններից: Այլ հարց է, երբ փորձագիտական շրջանակները քննարկում են հայ-թուրքական սահմանի բացումից հետո ռուսական սահմանապահների հարցը, նպատակահարմարությունը և այլն, բայց երրորդ երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսպիսի հարցի շուրջ դիրքորոշումը ոչ միայն անհասկանալի է, այլև` անթույլատրելի:

Իսկ ինչ վերաբերում է 7-րդ կետին` աջակցել Թուրքիային, որ նա կառուցողական դեր խաղաղ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, ապա կարելի է ենթադրել, որ փաստաթղթի 6-րդ կետից բխեցվել է հաջորդը կետը և սրա շրջանակներում է դիտարկվում Թուրքիայի դերակատարությունը, ինչը ևս Ադրբեջանի պատկերացումների համատեքստում է:

Կարծում ենք, որ Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանից ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է բացատրություններ պահանջել, այդ երկրի խորհրդարանում այսպիսի փաստաթղթի մշակման և շրջանառության հետ կապված, և ավելին` դեսպանը պարզապես պարտավոր է ուղղակիորեն զբաղվել այս խնդրով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում