Երեկ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի հերթական խաղում իտալական «Նապոլի»- սեփական հարկի տակ կարողացել է հաղթել Լոնդոնի «Չելսի»-ին: Խաղի հաշիվը 27-րդ րոպեին բացել է «Չելսի»-ի խաղացող Խուան Մատան: Այդուհանդերձ, իտալական թիմի խաղացողներն արդեն առաջին խաղակեսի ընթացքում կարողացել են առաջ անցնել հաշվի մեջ` շնորհիվ «Նապոլի»-ի խաղացող Էդիսոն Կավանիի երկու գոլերի: Եվս մեկ գոլ «Նապոլի»-ն մրցակցի դարպասն է ուղարկել երկրորդ խաղակեսում:
Հիշեցնենք, որ երեկ, ավելի վաղ, Մոսկվայի ԲԿՄԱ-ն 1:1 հաշվով է ավարտել խաղը Մադրիդի «Ռեալ»-ի հետ մրցավեճում` միայն վերջին րոպեին կարողանալով հավասարեցնել հաշիվը: Այսօր կկայանան «Մարսել»-«Ինտեր» և «Բավարիա»-«Բազել» խաղերը: