«Հժ»-ի լավատեղյակ աղբյուրները հայտնել են, որ «Գրանդ հոլդինգ» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանի կրտսեր որդին` Աժ պատգամավոր Կարեն Վարդանյանը, առաջիկա Աժ ընտրություններին չի մասնակցելու ո՛չ համամասնական, ո՛չ մեծամասնական ընտրակարգով:
«Կարեն Վարդանյանը 2007-ին Աժ էր անցել ՀՅԴ համամասնական ցուցակով: Մանդատի համար կպայքարի Հրանտ Վարդանյանի ավագ որդին` Միքայել Վարդանյանը, որին, ինչպես տեղեկացրել ենք, մեծամասնականով առաջադրելու է ՀՀԿ-ն` թիվ 40 ընտրատարածքում: Վարդանյանը այս ընտրատարածքի գործող պատգամավորն է»,- հավելում է թերթը:








































