Ծերանալը հանգեցնում է հիշողության կորստի հետ կապված խնդիրների և ուղեղի աշխատանքի թուլացման, ինչպես նաև թուլանում է իմունային համակարգը: Այժմ գիտնականները հավատացած են, որ մարզումները կարող են պահպանել տարեցներին` տարիքի հետ կապված բացասական ազդեցություններից:
Daily Mail-ը գրում է, որ Կոլորադոյի համալսարանի գիտնականների խումբն ուսումնասիրել է վազքի ազդեցությունը տարեց մկների շրջանում, որոնք վերականգնվում էին ինչ-որ այլ հիվանդություններից հետո: Չնայած, որ նրանք վազել են ավելի դանդաղ, քան երիտասարդ մկները, բայց նրանք ավելի լավ են իրենց ցուցաբերել հիշողությունը ստուգող թեստերում, քան մյուս մկները:
Գիտնականները եզրակացնում են, որ ըստ երևույթին վազքը նրանց օգնում է պահպանել հիշողությունը, ինչպես նաև բարելավում է ուղեղի այն հատվածը, որը կապված է սովորելու և հիշողության հետ:
Հետազոտության գլխավոր հեղինակ Ռութ Բարիենտոսն ասել է որ սա առաջին հետազոտությունն է, որը ցույց է տալիս, որ նախավարժանքը կարող է օգտակար լինել և պաշտպանել ուղեղն անգամ այլ հիվանդությունից վերականգնվելու դեպքում և կանխել հիշողության կորուստը:









































