Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն այսօր նշել է իր ծննդյան 88 ամյակը` հայտարարելով, որ հիանալի առողջություն ունի։ Նա նաև ասել է, որ ինքը «հաղթել է Քրիստոսին»:
Ըստ Daily Mail-ի՝ պետական ռադիոկայանին տված հարցազրույցում առաջնորդն ասել է, որ իր առողջական վիճակի վերաբերյալ ընդհանրապես բողոքներ չունի և չի խոսել լրատվամիջոցների տարածած այն լուրերի մասին, որոնցում ասվում էր, որ նա քաղցկեղի դեմ բուժում է ստանում Սինգապուրում:
Բարեպաշտ կաթոլիկն ասել է. «Ես շատ անգամներ եմ մահացել: Եվ հենց դրանով հաղթել եմ Քրիստոսին: Քրիստոսը մահացել և հարություն է առել մի անգամ»:
Նա նաև կատակել է իր մահանալու մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ և երդվել է պահպանել իր իշխանությունն՝ անկախ երկրի տնտեսության և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային քննադատությունից: