Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն ասել է, որ Պակիստանի աջակցությունը «Թալիբան»–ի հետ բանակցութուններում էական նշանակություն կունենա խաղաղության հասնելու համար:
Associated Press-ը գրում է, որ Քարզայն այս մեկնաբանություններն արել է այսօր հրապարակված հայտարարություններում: Նախագահը նաև կրկնել է իր ցանկությունը «Թալիբան»–ի ղեկավարության հետ ուղղակի բանակցություններ վարելու վերաբերյալ:
Քարզայը վերջերս փորձում էր օգտագործել Իսլամաբադի օգնությունը «Թալիբան»–ի ղեկավարության հետ կապ հաստատելու համար, բայց մերժվել էր:
Նա այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ Պակիստան այցելելուց հետո խնդրել էր կառավարությանն օգնել «Թալիբան»–ի ղեկավարներին բանակցություններին հրավիրելու հարցում: Պակիստանի պաշտոնյաները «ծիծաղելի» էին համարել այն գաղափարը, որ իրենք հնարավորություն կունենան նման բան անել:











































