Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման ծրագիրը ի նպաստ Հայաստան-ԵՄ առևտրային հարաբերությունների է. փորձագետ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, փորձագետ Թևան Պողոսյանը դրական է գնահատում փաստը, որ ԵՄ Առևտրային քաղաքականության հանձնաժողովը միաձայն որոշում է կայացրել Հայաստանի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ սկսել: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

Հարցին՝ որքանո՞վ է այս ծրագիրն ուղղված Ռուսաստանի դեմ, նա նշեց, որ կասկածում է՝ նախագիծը կոնկրետ երկրի դեմ աշխատի: «Ծրագիրն ի նպաստ Հայաստան-ԵՄ առևտրային հարաբերությունների բարելավման և առավել ջերմ համագործակցության է: Այն ոչ ոքի դեմ ուղղված չէ և կօգնի, որ Հայաստանը Եվրոպայի հետ իր կապերը բարելավի, հայ գործարարները կարողանան իրենց արտադրանքն ավելի ազատ արտահանել Եվրոպա և հակառակը: Բացի այդ, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման ծրագիրը կբերի առևտրի ավելի քաղաքակիրթ պայմանների, և բիզնեսի դաշտում արդար ու ազնիվ մրցակցության: Այսինքն՝ միայն և միայն դրականը պետք է նկատել այս ծրագրում»,- ասաց Թևան Պողոսյանը:

Անդրադառնալով թեմային, թե որքա՞ն ժամանակում Հայաստանն ընդունակ կլինի լիարժեքորեն ներգրավվել ծրագրին, փորձագետը նկատեց, որ դա մեծապես կախված է հենց մեր երկրի ներդրած ջանքերից: «Պետք է հասկանալ, որ բանակցություններն արդեն մեկնարկում են, դրանց զուգահեռ՝ Հայաստանին բարեփոխումների փաթեթ է առաջարկվելու: Թե երբ այդ փաթեթը լիարժեքորեն կընդունվի և կգործարկվի, ոչ ոք չի կարող ասել, այդ շրջանը կարող է տևել գուցե 3, 5 կամ 10 տարի: Կոնկրետ ժամկետներ դժվար է կանխորոշել, սակայն բոլոր գնահատականներից դատելով՝ Հայաստանը կարողացել է շատ կարճ ժամանակում կատարել բոլոր նախապայմանները, և եթե ամեն բան նույն տեմպերով ընթանա, ծրագրի գործարկման ժամկետներն այնքան էլ երկար չեն տևի»,- ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրենը:

Ամփոփելով՝ Պողոսյանը նկատեց, որ ԵՄ հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման ծրագրի իրականացումը Հայաստանին հնարավորություն կտա ԵՄ հետ առավել բարիդրացիական, խորը հարաբերություններ հաստատել:

Նշենք, որ ԵՄ Առևտրային քաղաքականության հանձնաժողովը միաձայն որոշում է կայացրել Հայաստանի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ սկսել: ԽՀԱԱԳ ստեղծմամբ Հայաստանը հնարավորություն կունենա առավել բարենպաստ պայմաններով մուտք գործել մոտ 500 միլիոն սպառող ունեցող Եվրոպական միասնական շուկա: Ներկայումս Հայաստանն օգտվում է ԵՄ կողմից շնորհված Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP+), որը հնարավորություն է տալիս ապրանքների արտահանում ԵՄ մաքսատուրքի նվազեցված դրույքաչափերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում