Այս պահին 70-100 ակտիվիստներ շարունակում են մնալ Մաշտոցի պուրակում և պահանջում են ապօրինի շինարարության դադարեցում: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց բնապահպան, ակտիվիստ Ռուզան Գրիգորյանը`խոսելով Մաշտոցի պուրակում տեղի ունեցող նստացույցի շուրջ:
Ըստ Ռ. Գրիգորյանի` Մաշտոցի պուրակում այս պահին ամեն բան խաղաղ է: «Մենք դեռ հստակ որոշված ակցիաներ և միջոցառումներ չունենք: Այս պահին շարունակվում են քննարկումները, և հուսով ենք՝ կորոշենք, թե որոնք են լինելու մեր հետագա քայլերը»,- նշեց Ռ. Գրիգորյանը:
Նա նաև հավելեց, որ շարունակվում է ակտիվիստ Բայանդուր Պողոսյանի հացադուլը: Հիշեցնենք, որ մոտավորապես մեկ ժամ առաջ Մաշտոցի պուրակում 8-օրյա հացադուլ հայտարարած Բայանդուր Պողոսյանը հացադուլի միջոցով է փորձում պաշտպանել իր իրավունքները: Նա բոլորին կոչ է անում միանալ իրեն:










































