РИА Новости փոխանցմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը չի բարելավի տարածաշրջանի անվտանգության իրավիճակը.
«Բացարձակապես սխալ եմ համարում այն, որ փորձեր են ձեռնարկվում հետխորհրդային մի շարք երկրների ՆԱՏՕ-ի կազմում ներգրավելու ուղղությամբ: Չեմ կարծում, թե դա կավելացնի տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը:
Արդեն մի քանի տարի է, ինչ խոսակցություններ են շրջանառվում ՆԱՏՕ-ին Վրաստանի հնարավոր անդամակցության մասին: Այդպիսի բանակցություններ էին վարվում նաև Ուկրաինայի հետ: Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի մեխանիկական ընդլայնումը այն ուղին չէ, որով պետք է ընթանալ»:








































