Փետրվարի 21-23 Հայաստան կայցելի Frontex-ի պատվիրակությունը` գործադիր տնօրեն Իլկկա Լայտինենի գլխավորությամբ։
Frontex-ի և Հայաստանի կառավարության միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվելու փետրվարի 23-ին:
Պատվիրակությունը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ:
Frontex-ը ԵՄ գործակալություն է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Վարշավայում: Այն ստեղծվել է որպես մասնագիտացված և անկախ մարմին՝ սահմանային անվտանգության ոլորտում անդամ պետությունների միջև գործնառական համագործակցությունը համակարգելու նպատակով: Frontex-ի աշխատանքները հիմնված են հետախուզական տվյալների վրա։ Frontex-ը փոխլրացնում և առանձնահատուկ ավելացված արժեք է տրամադրում անդամ պետությունների սահմանային կառավարման համակարգերին։
Frontex-ի գործունեությունը հիմնված է ինտեգրված սահմանային կառավարման ԵՄ քաղաքականության վրա։ Ինտեգրված սահմանային կառավարման մոդելը սահմանային քաղաքականության բոլոր ոլորտները ներառող մի համակարգ է։ Համակարգն ընդգրկում է չորս փոխլրացնող հարթակների վրա, որոնք ներառում են գործնառական միջոցառումներ երրորդ երկրներում և դրանց հետ, գործնառական սահմանային անվտանգության համագործակցություն հարևան երրորդ երկրների հետ, սահմանային ստուգումներ և սահմանային հսկողություն արտաքին սահմաններում և սահմանային անվտանգության հետ կապված միջոցառումներ անդամ պետություններում։
Արտաքին սահմանների ապահովման ԵՄ ռազմավարության հիմնական տարրերից մեկն էր մարմնի, այսինքն՝ Frontex-ի, ստեղծումը, որը կարող է համակարգել և ուժեղացնել սահմանային անվտանգությունը՝ ապահովելով արտաքին սահմանների կառավարմանը վերաբերող միության միջոցառումների իրականացման գործում անդամ պետությունների գործողությունների համակարգումը։ Սակայն Եվրոպական միության անդամ պետությունների արտաքին սահմանների հսկման համար պատասխանատու են անդամ պետությունները։











































