Փետրվարի 18-ին` ժամը 08.05-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, իր վարած «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1966թ. ծնված Արայիկ Բ-ին, որի ավտոմեքենայի թափքում հայտնաբերվել է 9 խմ փայտանյութ:
Պարզվել է, որ նա նույն օրը` ժամը 04.00-ի սահմաններում, Քարինջ գյուղին հարակից հանդամասից ապօրինի հատել է 1 կաղնի:
«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ կատարվում է հետաքննություն:








































