Ըստ «ՀԺ»-ի որոշ տեղեկությունների` հանրահայտ դարձած Մաշտոցի պուրակում ընթացող շինարարության հետևում կանգնած են Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը (Չոռնի Գագո) և ԿՏ նախկին նախարար էդվարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո):
«Ոչ Բեգլարյանից, ոչ Մադաթյանից երեկ այս լուրերի կապակցությամբ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Մադաթյանը հրաժարվել է մեր թղթակցի հարցին պատասխանել, իսկ Բեգլարյանը հեռախոսազանգերի չի պատասխանում:
Ինչպես հայտնի է, թե՛ Մադաթյանը, թե՛ Բեգլարյանը սեփականություններ ունեին Աբովյան փողոցում, իսկ Մաշտոցի պուրակում շինարարություն սկսելու ֆորմալ առիթը Աբովյան փողոցի կրպակազերծումը դարձավ: Իսկ այդ կապակցությամբ բնապահպանների բողոքի ակցիան շարունակվում է»,- հավելում է թերթը:







































