«Շաբաթ օրը ՍերԺ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած համագումարում, ԵԿՄ վարչության նախագահ վերընտրվելուց հետո, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հետաքրքիր հայտարարություններ է արել»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Ես ասել եմ, եթե իրենք փորձեն նորից ոտնձգություն անել մեր պետության, Արցախի նկատմամբ, մենք Էլ Բաքվում գործեր ունենք: Դա նշանակում Է, որ մենք պատրաստ ենք ամեն ինչի: Մենք պատրաստ չենք հարձակվել, նվաճել, իսկ պաշտպանվել, պահպանել կամ տեղը նստացնել, դրան պատրաստ ենք, տո Բաքուն Էլ չէ, Իրան էլ կմտնենք»,- հայտարարել է գեներալ Գրիգորյանը:
Ի դեպ, ԵԿՄ համագումարը սկսվել է մի Ֆիլմով, որով տպավորությունն այնպիսին է եղել, որ արցախյան պատերազմում հաղթել են Սերժ Սարգսյանն ու Մանվել Գրիգորյանը: Ֆիլմի ընթացքում խրոխտ տեքստի տակից ցուցադրվել են կադրեր Սերժ Սարգսյանից ու Մանվել Գրիգորյանից, մի երկու դրվագ էլ եղել է Վազգեն Սարգսյանից, և ընդամենը մի ակնթարթ երևացել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ֆիլմի վերջում էլ հնչել է մի երգ` հետևյալ կրկներգով. «Սռաջ Հայաստան, մեջքիդ` երկրապահ»:









































