Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ և ԵԺԿ-ին անդամակցության հանգրվանից ելնելով` հիմնվել է «Ժառանգություն» կուսակցության հատուկ ծրագրերի պատասխանատուի պաշտոն, որը վստահվել է Լուսինե Պետրոսյանին:
Լուսինե Պետրոսյանը մասնագիտությամբ լրագրող է, հանդես է եկել հայաստանյան մամուլում, հիմնականում «Ազգ» (1993-1998թթ.), «Առավոտ» (1999-2003թթ.) «Հրապարակ» (2008-2011թթ.) օրաթերթերում: 2012թ. առաջադրվել է լրագրության ասպարեզում բարձրագույն պարգևի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Guillermo Cano մրցանակի համար:
Լուսինե Պետրոսյանը հարյուրավոր այն քաղաքացիների թվում է, ովքեր վերջին ամիսներին անդամագրվել են «Ժառանգություն» կուսակցությանը:
Նրանց թվում է նաեւ IQ ամսագրի խմբագիր Գոհար Հայրապետյանը, ով այժմ «Ժառանգություն» կուսակցության շրջակա միջավայրի հարցերով հանձնաժողովի ակտիվ անդամներից է:









































