Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատավարությունը: Այսօր, դատական նիստի սկզբում, պաշտպան Մկրտիչ Վասակյանը և Մարգար Օհանյանը դատարանին միջնորդություն ներկայացրին ՃՈ նախկին պետի խափանման միջոց կալանքը փոխելու մասին։
Պատճառաբանությունը հետևյալն է. եթե նախկինում խնդիր կար, թե ազատության մեջ գտնվելու դեպքում Օհանյանը կարող էր խոչընդոտել վկաների և ամբաստանյալների ցուցմունքներին, այս պահի դրությամբ թե վկաները, թե ամբաստանյալները ավարտել են իրենց ցուցմունքները:
Մարգար Օհանյանը ներկայացրեց խափանման միջոցը փոխելու իր հիմքերը, ինչպես նաև առաջարկեց 3 միլիոն գրավի դիմաց փոխել խափանման միջոց կալանքը:
Դատախազ Հարություն Հարությունյանը միջնորդությունը չընդունեց, իսկ դատավորը հեռացավ խորհրդակցության սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի 2 ժամից, որից հետո ցուցմունք կտա ամբաստանյալ Մարգար Օհանյանը: