2011 թ. ընթացքում Հայաստան է ներմուծվել 29 հազար 388 ավտոմեքենա՝ 32 մլրդ 211 մլն դրամ ընդհանուր արժեքով: Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ 2011-ին 2010-ի համեմատ ներմուծված ավտոմեքենաների քանակն ավելացել է մոտ 30%-ով:
2011 թ. ներմուծված ավտոմեքենաների մոտ 7.8%-ը ՌԴ արտադրության են:
Ընդ որում՝ անցած տարի ավելի շատացել է մինչև 5 հազար դոլար արժողության մեքենաների քանակը՝ 15 հազար 953 մեքենա՝ 2010-ի 9 հազար 125-ի փոխարեն: