Սիրիայի անվտանգության ուժերը այսօր կրակ են բացել մարդկանց մեծ խմբի վրա, որը հավաքվել էր մայրաքաղաքում ցույցերի ժամանակ զոհված ցուցարարների հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար: Այս մասին AFP-ին հաղորդել է Դամասկոսում ակտիվիստների խոսնակը:
Տեղական համակարգող կոմիտեի խոսնակ Մուհամադ Չամին ասել է, որ նախագահ Բաշար Ալ-Ասադի ուժերը կրակ են բացել հուղարկավորության արարողության մասնակիցների վրա և օգտագործել են արցունքաբեր գազ` ամբոխը ցրելու համար:
Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերը հայտնել են, որ հուղարկավորությանը մասնակցել են հազարավոր մարդիկ: Ըստ տարբեր աղբյուրների հաղորդած տվյալների՝ կան վիրավորներ: Արարողությունը տեղի է ունեցել Մազեհ արվարձանում: Դեռևս հստակ տեղեկություններ չկան վիրավորների թվի մասին:









































