Շաբաթ օրը Աֆղանստանի Քաբուլ քաղաքում վթարի է ենթարկվել Աֆղանստանում Միջազգային անվտանգության ուժերի աջակցության ուղղաթիռը (ISAF):
Ըստ աֆղանական ԶԼՄ-ների, որոնք վկայակոչում են տեղի իշխանություններին, դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 10:30-ին, բարձրադիր սարերում:
BBC-ի տեղեկացմամբ՝ տուժածների և զոհերի մասին դեռևս ոչ մի տեղեկություն չկա: Այժմ դեպքի վայրում հետաքննություն է անցկացվում:
ISAF մամլո ծառայությունում վթարի մասին տեղեկությունն առայժմ չեն մեկնաբանում:









































