Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

1853թ. այս օրը ծնվեց երաժիշտ, խմբավար Քրիստափոր Կարա-Մուրզան. (պատմություն)

1853թ. այս օրը Ղրիմի Կարասուբազարում (այժմ՝ Ուկրաինայի Բելոգորսկ քաղաք) ծնվեց հայ կոմպոզիտոր, խմբավար, երաժիշտ և բանահավաք Քրիստափոր (Խաչատուր) Կարա Մուրզան:

Քրիստափոր Կարա-Մուրզան հայ երաժշտության մեջ ներդրել է բազմաձայնությունը, ստեղծել խմբերգեր, որոնք մեծապես նպաստել են ազգային երաժշտական լեզվի մշակմանը և կոմպոզիտորական դպրոցի հիմնադրմանը: Խմբերգերն ու ժողովրդական պարերը միավորելով` ստեղծել է ժողովրդական երգի-պարի այժմյան անսամբլի նախատիպը:

8 տարեկանից նվագել է դաշնամուր և ֆլեյտա: Երիտասարդ տարիներին Ղրիմում կազմակերպել է թատերական, երաժշտական սիրողական խմբեր և ելույթներ ունեցել: 1882-ից պարբերաբար ապրել է Թիֆլիսում և Բաքվում: 1885թ. Թիֆլիսում Գրիգոր Արծրունու թատրոնում իր հիմնադրած տղամարդկանց փոքրակազմ երգչախմբով հանդես է եկել հայկական առաջին երգչախմբային համերգով. կատարվել են հայրենասիրական բազմաձայն երգեր: Համերգը վերածվել է ազգային տոնի:

Այնուհետև Կովկասում և Հարավային Ռուսաստանի հայաբնակ գրեթե բոլոր կենտրոններում ստեղծել է միասեռ և խառը 90-ից ավելի ժողովրդական երգչախմբեր: Հավաքել է ժողովրդական երգեր և համերգներում ընդգրկել դրանց քառաձայն մշակումները: 1892-1893թթ. դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1894թ. Շուշիում: 1895թ. Բաքվում երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ ներկայացրել է Խորեն Գալֆայանի «Արշակ Բ» դրաման: Թիֆլիսում կազմակերպել է խմբավարների դասընթաց, «Մուրճ» և «Մշակ» ամսագրերում հրապարակել է հոդվածներ. լուսաբանել է Թիֆլիսի երաժշտական կյանքը:

Կարա-Մուրզայի երգչախմբերում մասնագիտացել և նշանավոր երգիչներ են դարձել Ներսես Շահլամյանը, Բեգլար Ամիրջանյանը և ուրիշներ: Կարա-Մուրզան գրել է երգեր հայ բանաստեղծների խոսքերով, թատերական երաժշտություն, գործիքային պիեսներ, «Շուշան» (ըստ Ատրպետի) օպերան (անավարտ): Ստեղծել է նաև շուրջ 300 խմբերգեր՝ առանց նվագակցության, մշակել բազմաթիվ երգեր՝ «Ծիծեռնակ», «Դու զով խնդրես», «Անցար սարեր», «Այծյամ», «Ընկերը» և այլն:

Երգերը բազմաձայնելու համար կիրառել է ավանդական պարզագույն միջոցներ ու հնարքներ: Խմբերգերում միավորել է 2 կամ ավելի ժողովրդական երգեր. լավագույններից են «Ալագյազ» ու «Քեզի մեռնիմ», «Դե գնա, կիգամ» ու «Խորոտիկ», «Լեպհո, լե, լե» ու «Հոդալլո» և այլն: Կատարել է նաև աշուղական երգերի քառաձայն մշակումներ:
Մահացել է 1902թ. մարտի 27-ին Թիֆլիսում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում