«Երկիր»-ի տեղեկությունների համաձայն` ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո) և նրա եղբորորդին Դավիթաշենի ՀՀԿ-ական թաղապետ Արթուր Գևորգյանը, պայմանավորվածություն են ձեռք բերել, ըստ որի` մեծամասնական ընտրակարգով թիվ 5 ընտրատարածքից կառաջադրվի Արթուր Գևորգյանը, իսկ հորեղբայրը` Ռուբեն Գևորգյանը, իր տեղն արդեն ունի ԲՀԿ-ի համամասնական ցուցակում:
«Ի դեպ, հորեղբայրն ու եղբորորդին որոշել են միմյանց «պադերժկա» անել»,- հավելում է թերթը:











































