Իրանի երկու ռազմական նավ, անցնելով Սուեզի ջրանցքը, հայտնվել են Միջերկրական ծովում: Այս մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները: Նրանք նշում են, որ նավերը հատել են ջրանցքը` նախապես ստանալով Եգիպտոսի իշխանությունների թույլտվությունը:
Ենթադրվում է, որ նավերը կմոտենան Սիրիայի ափերին, որի հետ դեռ 2011թ.-ին Իրանը նախապատրաստվում էր ռազմական զորավարժությունների:
Հիշեցնենք, որ նման միջադեպ նախկինում էլ էր տեղի ունեցել Սուեզի ջրանցքում, երբ Իրանի ռազմանավերի անցումից հետո վատթարացել էին Եգիպտոսի և Իսրայելի հարաբերությունները, քանի որ Իսրայելը Իրանը համարում է թշնամական երկիր: