Ֆրանսիայում արգելվել է պաշտոնական փաստաթղթերում օգտագործել Mademoiselle բառը` համարելով, որ այն վկայում է սեռական խտրականության մասին և ստորացնող է:
Daily Mail-ը գրում է, որ համապատասխան խորհուրդն ասել է, որ «օրիորդ» բառի ֆրանսերեն համարժեքը խտրականություն է առաջացնում կանանց նկատմամբ` ստիպելով նրանց բացահայտել, թե արդյոք ամուսնացա՞ծ են, թե՞ ոչ: Այսուհետև պաշտոնական փաստաթղթերում և՛ կանանց, և՛ տղամարդկանց միայն կհարցնեն նրանց սեռի մասին:
Պաշտոնայները նաև ասել են, որ պաշտոնական փաստաթղթերից հանվել է nom de jeune fille տերմինը, որը նշանակում է «օրիորդական ազգանուն», քանի որ այն համարվում է հնացած և «կապված է կուսության հետ»:
Դրա փոխարեն փաստաթղթերում միայն կպահանջեն, որ կանայք հայտնեն իրենց ծննդյան ժամանակ ստացած ազգանունը:
Խորհրդի խոսնակն ասել է, որ ոչ մի իրական պատճառ չկա, որ կանայք պարտավոր լինեն հայտնել իրենց ամուսնական կարգավիճակի մասին, իսկ տղամարդիկ՝ ոչ. «Դա պարզապես հնացած և անարդար սովորություն է»:











































